Իրավապահները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողnւթյունը․ գnղոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակшլված է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ․ քաղաքացին հայտել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

https://www.youtube-nocookie.com/embed/6p2fskN4tQg?wmode=transparent&jqoemcache=J97B9

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվեց նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնն իրացրել են Գյումրիում։

Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *