«Պատրաստ ենք», «թող նախ հրաժարական տա». ընդդիմությունը վստահ է` իրենցից ձայն չի գողանա Փաշինյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Պատրաստ ենք. միա՛յն օրն ասեք․ այսպես է արձագանքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությանը։

Հինգշաբթի՝ կառավարության նիստից հետո Փաշինյանն անսպասելի օրակարգ բերեց արտահերթ ընտրությունների հարցը։

Նրա խոսքով՝ եթե չհաջողվի ընդդիմադիրներին համոզել՝ կողմ քվեարկելու իրենց բերած Սահմանադրությանը, որ հանրաքվե անցկացվի, կգնան արտահերթ ընտրությունների։

Կմասնակցեն հնարավոր արտահերթին, թե՝ ոչ, խորհրդարանի երկրորդ ընդդիմադիր ուժը չի հստակեցնում։

Ֆրակցիայի քարտուղար Արթուր Խաչատրյանը նշում է,որ Փաշինյանն այդ դեպքում, պետք է նախ հրաժարական ներկայացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամալյա Առաքելյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *