Եվրամիության համար Հարավային Կովկասը Ռուսաստանի հետ դիմակայության ասպարեզ է, իսկ Մոսկվան տեսնում է, թե տարածաշրջանի երկրներն ինչ ճնշման են ենթարկվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
«Նրանց համար Հարավային Կովկասը Ռուսաստանի Դաշնության հետ դիմակայության ասպարեզ է։ Մենք տեսնում ենք, թե ինչ մեթոդներով են նրանք ճնշում գործադրում այն երկրների վրա, որոնք հայտարարում են, որ միանալու են Եվրամիությանը կամ դառնում են անդամակցության թեկնածուներ։ Նրանցից պահանջում են հրաժարվել սեփական սուբյեկտայնությունից դեռևս ԵՄ–ին իրենց պաշտոնական անդամակցությունից առաջ», – լրագրողներին ասել է Գրուշկոն։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն որպես հիմնարար պայման երկրներից պարտադիր պահանջում է միանալ ընդհանուր արտաքին քաղաքականությանը և անվտանգության ոլորտի քաղաքականությանը՝ միանալով բոլոր այն հայտարարություններին, որոնք նրանք անում են։
«Իսկ այդ հայտարարությունների 80%-ը նրանք անում են Ռուսաստանի վերաբերյալ։ Հետևաբար՝ ռիսկերը չտեսնելը պարզապես անհնար է», – ընդգծել է փոխնախարարը։