Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում

Աշխարհի ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել Մոսկվայում:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Դուբայից «Դոմոդեդովո» ուղևորվող Airbus A380 ինքնաթիռը պտտվում է Պենզայի մարզի երկնքում։

Նշենք, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում ուկրաինական բանակը ԱԹՍ–ներով հարվածներ է հասցրել Մոսկվայի օդանավակայաններին։ Արդյունքում Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») ամբողջությամբ փակել է Մոսկվայի օդային տարածքը։ Բոլոր օդանավակայաններում մտցվել են ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի սահմանափակումներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *