Ռ․ Քոչարյանի կալանքը երկարաձգելու որոշումը բողոքարկելու ենք․ փաստաբան

Դեռևս չենք ծանոթացել դատավճռի բովանդակությանը, սակայն պատրաստվում ենք բողոքարկել այն․ ABC Media-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ մեկնաբանելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարացնելուն։

«Մեղադրանքի մեջ տեսել ենք խնդրահարույց կետեր»,- նշեց նա

Ռոբերտ Քոչարյանը, ըստ մեղադրանքի, կասկածվում է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Հավելենք, որ դատարանն այսօր որոշում է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով․ նրա կալանքը նույնպես երկարաձգվել է  2 ամսով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *