ՌԴ ԶՈւ–ն հրադադար կհաստատի Խերսոնի ուղղությամբ՝ կապված Օլեշկիում մարդասիրական գործողության հետ

Ռուսական զորքերը Խերսոնի ուղղությամբ կդադարեցնեն կրակը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից։ «Լռության ռեժիմը» սահմանվում է Օլեշկի քաղաքի շրջանում մարդասիրական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից Խերսոնի ուղղությամբ կրակը կդադարեցվի, և «լռության ռեժիմ» կսահմանվի։

Համապատասխան հայտարարությունը հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գեներալի խոսքով՝ կրակի դադարեցումն անհրաժեշտ է Օլեշկի քաղաքի խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու և քաղաք սոցիալական նշանակություն ունեցող բեռներ հասցնելու համար։

Ռուս զինվորականները նախատեսում են ուսումնասիրել մարդասիրական տրանսպորտի երթուղիները և ապահովել շարասյան անվտանգ անցումը։ Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ չի հստակեցվում հայտարարված լռության ռեժիմի տևողությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *