Ըստ մասնագետների՝ բոլոր փաստերը հուշում են, որ Հայաստան մատակարարվող գազը շուտով նույնքան մատչելի չի լինելու, որքան հիմա է՝ սահմանին մոտ 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։
Թե որքան կթանկանա մեր երկրին մատակարարվող գազի գինը, հստակ չէ, բայց Եվրասիական միջկառավարական խորհրդի 4 անդամների ներկայացրած վերջին զեկույցում 69 տոկոս թանկացման մասին են զգուշացնում Երևանին, եթե կասեցվի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։
Ինչի՞ հաշվին է, որ սպառողը, Փաշինյանի բառերով, խաբար չի լինում գազի թանկացումից։ Այստեղ է իրական ապոկալիպսիսի սպառնալիքը, ասում է մասնագետը՝ երկրի ուսերին օրեցօր ծանրացող պարտքի բեռը։
Իշխանությունն իրեն ուղղված մեղադրանքները չի ընդունում, ավելին՝ Փաշինյանն ասում է՝ իր կառավարման օրոք գազը մի քանի անգամ արդեն թանկացել է, սպառողը սա չի զգացել։ Այս անգամ թանկացումը բոլորն են զգալու,- կանխատեսում են մասնագետները։ Նույնիսկ Կենտրոնական բանկի նախագահն է զգուշացնում՝ տնտեսության անկման ռիսկ կա, Փաշինյանին, սակայն, ոչինչ չի համոզում։