Ֆրանսիայում գիշերային ուսումնավարժական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են երկրի ռազմաօդային և տիեզերական ուժերի երկու զինծառայողներ՝ փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը և լեյտենանտ Քվենտին Քլիզը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը։
Նրանց Mirage 2000D ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով մոտ 22։40-ին, Ռոժևիլ քաղաքի շրջակայքում։
44-ամյա փոխգնդապետ Սարգսյանը ղեկապետ էր՝ սպառազինության համակարգերի սպա։ 2022 թվականից նա ծառայում էր Սեն-Դիզիեի ավիաբազայում և ղեկավարում «Սյուիպ» ավիացիոն պոլիգոնը։ Նա ուներ առաջատար ղեկապետի որակավորում և իրականացրել էր 55 մարտական առաջադրանք։ Ծառայության ընթացքում մասնակցել էր Աֆղանստանում, Մալիում, Նիգերում, Սուդանում և Չադում իրականացված գործողություններին։
Mirage 2000D-ը ֆրանսիական երկտեղանոց մարտական ինքնաթիռ է, որը նախատեսված է հիմնականում ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու համար։