Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրին իրենց մտահոգությունները․ Լիաննա Գասպարյան

Հոկտեմբերի 22-ին հանդիպում ունեցանք Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների և հասարակագիտության ուսուցչուհու հետ, հայտնում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։

«Բավականին բուռն քննարկումներ անցկացրինք աշակերտների հետ միասին, ովքեր ներկայացնում էին իրենց մտահոգությունները, անում առաջարկներ և բարձրաձայնում իրենց հետաքրքրող հարցերը։

Ավելին՝ աշակերտներն իրենց ուսուցչուհի հետ միասին նախագիծ են մշակում՝ կապված Սահմանդրության հետ։ Իրենց հետաքրքրությունների շրջանակում էին սահմանադրական հարցերը, ՀՀ ընտրական օրենսգիրքը և դրանում մտցված փոփոխությունները։ Հանդես եկան առաջարկներով, որոնք կապված էին ՀՀ ընտրական օրենսգրքում մտցված վերջին փոփոխությունների հետ։

Քննարկումները լինելու են շարունակական և բարձրացված խնդիրները, մտահոգություններն ու առաջարկները հասնելու են հասցեատերերին»,– գրել է պատգամավորը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *