ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հիշեցնում է կանոնները

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, որում ասվում է․

«Հարգելի՛ կուսակցություններ, դաշինքներ, ԶԼՄ-ներ, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ,

Հիշեցնում ենք, որ հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ Քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։

Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։

Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։

Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *