Հոկտեմբերի 24-ի ցույցերին ընդառաջ՝ Ֆրանսիան 70․000 ուժային է կենտորանցրել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 24-ին նախատեսված բողոքի ցույցերի ընթացքում երկրով մեկ կտեղակայվի ավելի քան 70.000 ոստիկան և ժանդարմ. գրում է Guardian-ը։

Իշխանությունը պատրաստվում է հնարավոր զանգվածային անկարգություններին, խանութների թալանին և պետական շենքերի վրա հարձակումներին: Երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, արդեն իսկ սահմանափակվել են ցույցերի անցկացման վայրերը, իսկ մշակութային խոշոր կենտրոնները, ինչպիսին է Լուվրի թանգարանը, անվտանգության նկատառումներով հոկտեմբերի 24-ին փակ կլինեն:

Նշենք, որ Ֆրանսիայում սոցիալական լարվածությունն ու ցույցերը սկսվել էին դպրոցականների ակցիաներից։ Աշակերտները պահանջում էին կրթական համակարգի բարեփոխումներ:

Վերջիններիս պահանջներին կարճ ժամանակ անց միացել էին արհմիությունները, աշխատավորներն ու, առհասարակ, քաղաքացիները՝ բողոքելով թանկացման ու գնաճի դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *