ՀՀ պետական եկմուտների կոմիտեն հրապարակել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Առաջին հորիզանականում «Մոբայլ սենթր արթն» է, որը 9 ամսում 64 մլրդ 336 մլն դրամ հարկ է վճարել պետբյուջե։
2–րդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 60 մլրդ 825 մլն դրամ հարկով, խոշոր հարկատուների եռյակը եզրափակել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը` 46 մլրդ 226 մլն դրամ հարկով։
Տասնայկում են հայտնվել նաև՝ «Գազպրոմ Արմենիան», Արդշինբանկը, Ամերիաբանկը, «Սոֆթ Կոնստրակտը», «Դիջիթեյնը» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիան»։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակել է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը` 20 մլրդ 401 մլն 182 հազար դրամով։