Սյունիքի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողից երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կրկին պետք է վիրահատվի, սակայն այս պահին դեռևս հստակ օր չկա, թե երբ է նախատեսված վիրահատությունը։ Այս մասին «Փաստինֆո»–ին պատմել է Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։
Պատճառը, ըստ լրատվամիջոցի, այն է, որ Ավետիսյանի առողջական վիճակի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել։
Ավետիսյանը քույրը պատմել է, որ մի քանի օր է՝ Անի Ավետիսյանը կրծքավանդակի շրջանում ցավեր ունի, թոքերում և սրտի հատվածում ջուր է հավաքվել, պատճառը կարող է լինել ինչպես ստացված հարվածները, այնպես էլ՝ երկար պառկած վիճակը. նա արդեն 23–րդ օրն է, ինչ անշարժ պառկած է։
«Այժմ սպասում են վիճակը կայունանա, որ կարողանան վիրահատել Անիին․ ցավազրկում են, կարերը նոր են հեռացրել՝ երեք օր առաջ, անտանելի ցավեր ունի»,– ասել է քույրը։