Արթիկում բերման ենթարկված «Հայրենիք» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Զեփյուռ Աբգարյանը չի կալանավորվի։
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վ. Սարգսյանի, մերժեց ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ «Հայրենիք» կուսակցության ցուցակի 6-րդ համարով Արթիկ համայնքի ավագանու անդամի թեկնածուի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը»,– հայտնում է փաստաբանը։