Բողոքի թեժ ալիք ու բախումներ՝ Ֆրանսիայում․ հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Ֆրանսիայում տեղի ունեցած մասշտաբային ցույցերին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է ավելի քան 400 հազար մարդ, մինչդեռ Ֆրանսիայի խոշորագույն «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա» (CGT) արհմիությունը հայտարարել է շուրջ 800 հազար ցուցարարի մասին։

Փարիզի ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաքում ցույցերին մասնակցել է 110 հազար մարդ, այնինչ արհմիությունը նշում է 250 հազար մասնակցի մասին։

Բողոքի ակցիաներին միացել են արհմիություններ, ուսանողներ, աշակերտներ ու «դեղին ժիլետներ» շարժման մասնակիցները։ Փողոց դուրս եկածները հիմնականում դժգոհել են թանկացումերից, գնաճից ու կրթության ոլորտի վատթարացող վիճակից։

Ցույցերն առանց բախումների չեն անցել․ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ոստիկաններն ու ժանդարմենրն ընդդեմ ցուցարարների կիրառել են արցունքաբեր գազ ու ջրցման մեքենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *