
«Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ. եթե մոռանանք, չենք կարող ապագա ունենալ»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «Էսօր ոչ մեկս չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը ռիսկ չի անի նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից, Արցախից»,- նշեց նա՝ խնդրելով այլ հարցեր չտալ, քանի որ այսօր հիշատակի ու խոնարհումի օր է: