COP17-ի «Կանաչ գոտում» ուսանողները ներկայացրել են գյուղատնտեսական ռոբոտներ և անօդաչու սարքեր

COP17-ի «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր կրթության օր է: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրությամբ ներկայացրել են գյուղատնտեսական տարբեր աշխատանքներ կատարող ռոբոտներ և անօդաչու թռչող սարքեր /ԱԹՍ/։

Մասնավորապես՝ ցուցադրվել է ջերմատներում բերքահավաք իրականացնղ ռոբոտը, որը նախագծել և պատրաստել են քոլեջի ուսանողները։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։

«Նրանք ներկայացրել են նաև դաշտում թունաքիմիկատների սրսկում, ինչպես նաև հերթապահություն, չափագրում և գեոդեզական տարբեր աշխատանքներ իրականացնող ԱԹՍ-ներ։ Ուսանողները տաղավարի այցելուներին ցուցադրել են Ագրիկ ռոբոտը, որն անասնաբուժական վիրահատական միջամտություններ է կատարում։

Ներկայացել են նաև ռոբոտացված սարքավորումներով կատարվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման ցուցադրական դասեր։

ԿԳՄՍ նախարարության տաղավարում զուգահեռաբար համընդհանուր ներառական կրթությանը նվիրված ձեռնարկներ են ներկայացվել՝ «Ներառականությունը հանուն կենսաբազամազանության» խորագրի ներքո։ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը ներկայացրել է «Բնությունը բոլորինն է, ներառականությունը՝ հանուն կենսաբազմազանության ապահովման» սեյսմակայունության ուղեցույցը և թեմային առնչվող տարատեսակ խաղեր, իսկ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» նախաձեռնությունը՝ «Իմ համայնքի կլիմայական մարտահրավերները» ձեռնարկը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *