ԱՄՆ-ը շտապ տարհանում է դիվանագետներին և նրանց ընտանիքներին Մերձավոր Արևելքի երկրներից՝ տարածաշրջանում իրավիճակի սրման սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 23-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հասցեագրված ծառայողական գրության մեջ նշվում է, որ Թեհրանի կողմից հնարավոր հարձակումների նախապատրաստումը «հասել է առաջադեմ փուլերի ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ որոշ այլ երկրներում»։
Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ դիվանագիտական ծառայության աշխատակիցները դժգոհում են տարհանման քաոսային կազմակերպումից և ֆինանսական անբավարար աջակցությունից։ Նրանցից շատերը միայն վերջերս էին վերադարձել իրենց ծառայության վայրեր՝ Իրանի հետ պատերազմի ընթացքում հարկադրված հեռանալուց հետո, և այժմ կրկին ստիպված են բնակարաններ ու դպրոցներ փնտրել իրենց երեխաների համար։