Երևան–Աշտարակ ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորներից 3-ը նրանց երեխաներն են։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեխաները 7, 10 և 13 տարեկան են։ Մյուս 2 երեխաների մասին այս պահին տեղեկություններ չկան։
Նրանք «Աշտարակ» ԲԿ-ից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն։
Հիշեցնենք՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և «MAZ» մակնիշի բեռնատարը։ Ըստ նախնական տվյալների՝ կա 5 տուժած և 2 զոհ։
Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության, հայտնել են առողջապահության նախարարությունից։