Սպորտային մարմնամարզության աշխարհի 19-ամյա չեմպիոն Համլետ Մանուկյանը խոստովանել է, որ միշտ երազել է այդ տիտղոսը նվաճել։
«Սա իմ երազանքն էր։ Նախորդ տարվա առաջնությունում մի քանի սխալ թույլ տվեցի, ինչը շատ ծանր էր ինձ համար։ Շատ ուրախ եմ ընկերներիս ու իմ արդյունքի համար։ Շնորհակալություն մարզիչներին ու բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ»,- ասել է Մանուկյանը։
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ նվաճեց Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձավ բրոնզե մեդալակիր։