Ադրբեջանցի ռազմական հանցագործ Իբադ Հուսեյնովին Վրաստանից վերադարձել են Ադրբեջան

Վրաստանում ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Իբադ Հուսեյնովն ազատ է արձակվել դեսպանատան աջակցությամբ և վերադարձել Ադրբեջան։

Ինչպես հայտնում է APA-ն, օդանավակայանում լրագրողների հարցերին պատասխանելիս Իբադ Հուսեյնովը հայտարարել է, որ տեղի ունեցածի մասին անմիջապես տեղեկացրել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատանը։

«Մեր դեսպանատունն օպերատիվ կերպով միջամտեց։ Դեսպանատան և մեր ներկայացուցիչների աջակցությամբ ինձ այնտեղից դուրս բերեցին և տեղափոխեցին դեսպանատուն, որտեղ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվեցին», – ասել է նա։

Իբադ Հուսեյնովը նաև հայտնել է, որ, ձերբակալության պատճառների մասին իրեն որևէ բացատրություն չեն տվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *