«Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Նարեն «BOO!» երգով զբաղեցրեց 1–ին հորիզոնականը՝ ստանալով 202 միավոր։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆրանսիան (114 միավոր)։
Մրցույթում Հայաստանը BOO! երգով ներկայացրել է 13-ամյա Նարեն։ Մեծ շոուից առաջ Naré-ի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 1 միլիոն դիտում ու շարունակում է մնալ առաջատարը։
Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։