Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից

Արթիկում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրատեղամասի տարածքում շարունակում է մնալ համայնքի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Ցոլակ Հովհաննիսյանը։

Տեղում արձանագրվածի համաձայն՝ Հովհաննիսյանը քվեարկելուց հետո չի հեռացել ընտրատեղամասի տարածքից, այլ մեքենայից հետևում է ընտրատեղամասի շարժին։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։


Անահիտ Չալիկյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *