Ամերիկացի զինվորականը մեղադրվում է Մադուրոյի հեռացման վրա 400․000 դոլարի խաղադրույք անելու համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը մասնակցած ԱՄՆ բանակի զինվորականը մեղադրվում է 400.000 դոլար վաստակելու համար․ նա Վենեսուելայի առաջնորդի պաշտոնանկության վրա խաղադրույք էր կատարել և «հաղթել»․ գրում է Reuters գործակալությունը։

Մադուրոյի հունվարի 3-ի ձերբակալմանը նախորդող շաբաթների ընթացքում ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի ավագ սերժանտ Գենոն Քեն Վան Դայքն օգտագործել է գաղտնի տեղեկատվություն՝ Polymarket հարթակում կանխատեսումներ անելու համար․ նա կանխատեսել էր, որ ԱՄՆ ուժերը կմտնեն Վենեսուելա, և Մադուրոն կհեռացվի իշխանությունից։

38-ամյա Վան Դայքին մեղադրանք է առաջադրվել անձնական շահի համար գաղտնի կառավարական տեղեկատվության անօրինական օգտագործման, ոչ հրապարակային կառավարական տեղեկատվության գողության, խարդախության և անօրինական դրամական գործարքներ կատարելու համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *