Վուչիչը ճանաչել է պարտությունը | Top-News.am


Հարեվաններ


Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը ճանաչել է իր գլխավորած կոալիցիայի պարտությունը 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։ Քվեարկությունում հաղթանակ է տարել ընդդիմադիր «Ուսանողական ցուցակ» շարժումը, որը ձևավորվել էր երկրում ամիսներ շարունակվող հակակառավարական բողոքի ցույցերի ֆոնին։

Ըստ Վուչիչի ՝ «Ուսանողական ցուցակը» խորհրդարանում ստանում է բացարձակ մեծամասնություն՝ 250 տեղից 135-140 տեղ։ «Ալեքսանդր Վուչիչ -Միասնական Սերբիա» կոալիցիան կունենա շուրջ 105 մանդատ։ Նախնական տվյալներով՝ այլ կուսակցություններ խորհրդարան չեն անցել։

Սերբիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մասնակցությունը գերազանցել է 64,9%-ը, ինչը երկրում խորհրդարանական ընտրությունների համար ռեկորդային ցուցանիշ է։ Վուչիչի հայտարարությունից անմիջապես հետո Բելգրադի և այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել բազմաթիվ քաղաքացիների՝ տոնելու ընդդիմության հաղթանակը։

Արտահերթ ընտրությունները 2026 թվականի սեպտեմբերին նախաձեռնել էր հենց ինքը՝ Վուչիչը՝ երկարատև քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Զանգվածային բողոքի ցույցերն սկսվել էին 2024 թվականի նոյեմբերին Նովի Սադում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ երկաթուղային կայարանում տեղի ունեցած փլուզման հետևանքով 16 մարդ էր զոհվել․ հանրությունը իշխանություններին մեղադրում էր կոռուպցիայի և անփութության մեջ։

2026 թվականի սեպտեմբերի վերջին Ալեքսանդր Վուչիչը լքել էր երկրի նախագահի պաշտոնը՝ հույս ունենալով իր կուսակցության հաղթանակի դեպքում գլխավորել կառավարությունը որպես վարչապետ։ Վուչիչի նախագահական երկրորդ ժամկետը պետք է ավարտվեր հաջորդ տարվա մայիսին։ Նա չէր կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *