Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսց տրանսպորտի ոլորտի մասին՝ ասելով, որ հաջորդ փուլով ունեն «Higer» մակնիշի ավտոբուսների փոխարինման ծրագիր:
«Ժամանակն է, որ ամբողջապես անցնենք էլեկտրական ավտոբուսներին: Հաջորդ մրցույթը պետք է լինի բացառապես էլեկտրական ավտոբուսների գնման վերաբերյալ: Ինչ-որ մի գծի վրա աշխատող 25 ավտոբուսներն ավելի ոչ էֆեկտիվ են, քան 10 ավտոբուսով պակասը՝ առանձնացված գծով: Առանձնացված գիծը մեր ավտոբուսային ցանցին տալիս է արդյունավետություն», – նշեց նա:
Քաղաքապետը հավելեց, որ տրանսպորտի գծերը կարգավորելիս չպետք է մոռանան նաև հեծանիվների առանձնացված մասին:
«Մեր ճանապարհները ռեզինից չեն, չեն կարող ավելի լայնանալ: Մենք պետք է առաջնահերթություն տանք հանրային տրանսպորտին: Պետք է լինի մի իրավիճակ, որ անգամ հարուստ մարդիկ համարեն, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է», – նշեց նա: