Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հայտարարել է, որ Ադրբեջանի վերաբերյալ իր քննադատական հայտարարությունները պաշտոնանկության պատճառ են դարձել։
Լրագրողի հետ հեռախոսազրույցում Սարալին հարց է ուղղվել՝ արդյոք ինքը հեռացվե՞լ է զբաղեցրած պաշտոնից։ «Այո՛։ Մեզ մեր պաշտոններով չեն բնորոշում։ Մեր հարգարժան նախագահն ինձ նշանակել էր այդ պաշտոնում, իսկ նրա ցուցումով ես հեռացել եմ։ Որևէ մեկի նկատմամբ վիրավորանք կամ դժգոհություն չունեմ»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք պաշտոնից հեռանալու պատճառը Ադրբեջանի վերաբերյալ իր հայտարարություններն են եղել, Սարալը պատասխանել է․ «Այո՛, կարծես թե այդպես է»։