Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում

Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե բազմաթիվ նվերներ է ստանում` նկար, գրիչ և այլն։ Նվերների մեջ առանձնանում է Վիետնամի ազգային ժողովի նախագահ Թան Ման Չանի կողմից նախորդ տարվա մայիսին ստացվածը` «կանացի շարֆ բամբուկից պատրաստված տուփով»։

Բոլոր դեպքերում պետական արարողակարգի վարչությունը, բացի Ղազախստանը Ղրղզստանից տարբերելուց, հավանաբար նաև պետք է կանոնակարգի Նիկոլ Փաշինյանի նվերների ստացման գործընթացը։

Այս ֆոնին օրակարգային է մեկ այլ, կոռուպցիոն ռիսկերով լի հարց. Աննա Հակոբյանը ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնալուծվելիս վիդեո հրապարակեց, որտեղից պարզ դարձավ, որ Հակոբյանը բազմաթիվ նվերներ է ստացել և ստանում։

Սակայն այդ նվերների ցանկը չի երևում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան բաժնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *