Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն էր տվել խախտումների կոնկրետ դեպքերի մասին տեղեկացնել նաև անձամբ իրեն։

«Տրամաբանական է, որ եթե նման հաղորդագրություն ուղարկվեր վարչապետին, այն կփոխանցվեր իրավապահ համակարգին, և գործընթացը կշարունակվեր»,- նշել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է 54 ահազանգ։ Դրանց ստուգման արդյունքում 10-ը վերածվել է հաղորդման։

Սարգսյանը նաև ընդգծել է, որ մեծ ծավալի դիմելիություն չի արձանագրվել։

Նշենք, որ մինչև ընտրությունները Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ընտրախախտումների վերաբերյալ քաղաքացիները կարող են իրեն էլեկտրոնային նամակով տեղեկացնել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *