Էլինա Դանիելյանը CE Gambit Bonnevoie-ի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային առաջնության փոխչեմպիոն


Սպորտ


Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանի մասնակցությամբ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմը դարձել է Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի կանանց 30-րդ ակումբային գավաթի փոխչեմպիոն, հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։

Թիմի կազմը՝

ՄԳ Աննա Ուշենինա (Ուկրաինա)

ՄՎ Կլաուդիա Կուլոն (Լեհաստան)

ՄԳ Էլինա Դանիելյան (Հայաստան)

ՄՎ Ալեքսանդրա Մալցևսկայա (Լեհաստան)

ԿՄԳ Նարիման Խալաֆովա (Ադրբեջան)

Էլինա Դանիելյանը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել անհատական արծաթե մեդալ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *