«Կենսաչափական անձնագրերի գնի մասին հարց բոլորիս մոտ կարող է օբյեկտիվորեն առաջանալ։ Բայց եթե մասնագիտական առումով անդրադառնանք, ճիշտ չէ համադրել այժմյան 1000 դրամանոց անձնագրերը առաջարկվող նոր անձնագրերի հետ»,- նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 1-ից թողարկվող նոր կենսաչափական անձնագրերին։
Նրա խոսքով՝ չի կարելի համեմատել, քանի որ երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն․ «Ճիշտ կլինի գինը համեմատել նախկին բիոմետրիկ փաստաթղթերի հետ, որոնց անվանումը քաղաքացիներն այդպես գիտեին․ 25 հազար դրամով է եղել վաճառքը, և այս պայմաններում նոր առաջարկը 28․650 դրամ է»,- շեշտել է Արփինե Սարգսյանը։