Կալանավորը փախել է Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից․«Հետք»

«Հետքի» տեղեկություններով մոտ 30 րոպե առաջ կալանավոր Հ. Ե.- ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։

Այս պահին Արմավիրում ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *