Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. Պեսկով


Հայաստան


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները վերսկսելու որոշումը չի ենթադրում ռազմական գործողությունների սահմանափակում։

Վորոնեժի ուղղությամբ իրականացված զանգվածային հարձակման և բանակցությունները վերսկսելու պայմանավորվածության հնարավոր կապի մասին հարցին ի պատասխան՝ Պեսկովն ասել է, որ ռուսական զինված ուժերը շարունակելու են ռազմական գործողությունները և հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրին, ռազմական ու դրանց առնչվող օբյեկտներին։

Պեսկովի խոսքով՝ առաջիկա խաղաղության բանակցությունների ընթացքում կարող են քննարկվել նաև տարածքային հարցեր։ Միաժամանակ նա հրաժարվել է հրապարակել սպասվող բանակցությունների մանրամասները՝ նշելով, որ դա կարող է վնասել խաղաղ գործընթացին։

Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ Օլեշկիում մարդասիրական հրադադարը կարող է օրինակ ծառայել ռազմաճակատի մյուս հատվածներում նման պայմանավորվածությունների համար։

Հոկտեմբերի 25-ին ՌԴ նախագահի օգնականը հայտնել էր, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հնարավոր հանդիպումը, որը կարող է անցկացվել նոյեմբերին Աբու Դաբիում, լինելու է նախնական բնույթի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *