ՀՀ առևտրային բանկերը կրկին 1000 խոշոր հարկ վճարողների առաջատարներից են. Ինչ աճեր են գրանցվել. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2026թ․սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը պետբյուջե են վճարել մոտ 47%-ով ավելի շատ հարկ, քան 2025թ․նույն ժամանակահատվածում։ 

Արդյունքում, 2026թ․սեպտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի կողմից վճարած հարկերի ծավալները կազմել են շուրջ ֏149 մլրդ։

Հետևաբար, ինչպես և նախորդիվ, բանկերը կրկին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում են։


ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում


Յուրաքանչյուր բանկի մասով ունենք հետևյալ պատկերը․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 5-րդ հորիզոնականում է հայտնվել Արդշինբանկը , որը բյուջե է վճարել շուրջ ֏ 38 մլրդ հարկ։ Նկատենք, որ Արդշինբանկի վճարած հարկերի ծավալները 2026թ․սեպտեմբերի վերջի դրությամբ 2025թ․ նույն կիսամյակի համեմատ աճել են մոտ19%-ով։

6-րդ հորիզոնականում է Ամերիաբանկը, որը 2026թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ վճարել է մոտ ֏ 28 մլրդ հարկ` 2025թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ 12%-ով ավելի։

17-րդ հորիզոնականում է հայտնվել Ակբա բանկը։ Վերջինիս կողմից վճարած հարկերի ծավալները 2026թ․ սեպտեմբերի վերջի դրությամբ 2025թ․ հունվար-սեպտեմբերի  համեմատ աճել են 22%-ով՝ կազմելով շուրջ ֏ 14 մլրդ։

1000 խոշոր հարկ վճարողների ցանկի 306-րդ հորիզոնականում է հայտնվել Բիբլոս Բանկ Արմենիան, որը 2026թ․սեպտեմբերի վերջի դրությամբ վճարել է մոտ ֏1 մլրդ հարկ՝ 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ապահովելով մոտ 5% աճ։

2026թ․ հունվար-սեպտեմբերին 2025թ․ համադրելի ժամանակահատվածի համեմատ վճարած հարկերի ծավալների 54%–ով անկում է արձանագրել Յունիբանկը, որը պետբյուջե է վճարել մոտ ֏ 3 մլրդ հարկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *