ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Օրբանը հիանալի կերպով կօգտագործեր շանտաժի իր հմտությունները. Ուկրայինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան մեկնաբանել է այն լուրը, թե ԱՄՆ-ն առաջ է մղում Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի թեկնածությունը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

«Ես վստահ եմ, որ Վիկտոր Օրբանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում լինելով, հիանալի կերպով կօգտագործեր վետոյի և շանտաժի իր վիրտուոզ հմտությունները, որոնք տարիներ շարունակ զարգացրել է՝ տապալելով Եվրամիության կարևորագույն որոշումները։ Մենք կարող ենք աշխարհի մյուս երկրների հետ կիսվել մեր հսկայական փորձով՝ ինչպես նրան ամենահարմար պահին սուրճ խմելու ուղարկել»,- նշել է նախարարը։

Ինչ վերաբերում է սուրճի մասին ակնարկին, ապա Սիբիգան նկատի ունի 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպը։ Այն ժամանակ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն առաջարկել էր Օրբանին ընդմիջում անել և դուրս գալ նիստերի դահլիճից։ Նրա բացակայության ընթացքում Եվրամիության առաջնորդները քվեարկել էին Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու օգտին։ Օրբանը, որը կարող էր վետո դնել այդ որոշման վրա, այդ պահին դահլիճում չէր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *