Ես չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմին

 

«Սերուցքայինները» հյուրընկալվելիս պարտության մատնեցին «կապտանռնագույններին»՝ Իսպանիայի առաջնությունում առաջատարից միավորների տարբերությունը կրճատելով մինչև երեքի։

«Այս հաղթանակը ես նվիրում եմ «Բարսելոնայի» այն երկրպագուներին, որոնք թույլ չտվեցին ինձ քնել հյուրանոցում։ Նրանք եկել էին հյուրանոցի մոտ և ամբողջ օրն երգում էին, ուստի ես այդպես էլ չկարողացա հանգստանալ։ Դե ինչ, ես չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմին։ Ամուր գրկում եմ նրանց»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

«Ռեալի» կազմում դուբլի հեղինակ էր դարձել Կիլիան Մբապեն՝ աչքի ընկնելով 41-րդ և 87-րդ րոպեներին։ «Բարսելոնայի» կազմում 61-րդ րոպեին միակ գոլը հեղինակել էր Ռաֆինյան։

armsport.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *