Իշխանությունների համար անգամ մանկական խաղահրապարակը կարող է քաղաքական խնդիր դառնալ․ Ռուբեն Մխիթարյան

Տիգրանաշենի երեխաները քաղաքականություն չեն ուզում։ Նրանք պարզապես ուզում են խաղալ, մեծանալ ու ապրել իրենց հայրենի գյուղում։ Բայց, պարզվում է, այս իշխանությունների համար անգամ մանկական խաղահրապարակը կարող է քաղաքական խնդիր դառնալ։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Երբ պետությունը գյուղում կառուցվող խաղահրապարակի մեջ վտանգ է տեսնում, իսկ այդ նույն գյուղի ապագայի վերաբերյալ հստակ երաշխիքներ չի տալիս, ուրեմն խնդիրն ամենևին էլ խաղահրապարակը չէ։

«Ուժեղ Հայաստանը» խոսում է ուժեղ համայնքների, ապահով սահմանների ու արժանապատիվ կյանքի մասին։ Եվ դա սկսվում է հենց այսպիսի փոքր, բայց կարևոր գործերից։

Տիգրանաշենի երեխաները պետք է ունենան ոչ միայն բարեկարգ խաղահրապարակ, այլև վստահություն, որ վաղը շարունակելու են ապրել իրենց տանը, իրենց գյուղում, իրենց հայրենիքում։ Երեխաների ապագան մի՛ դարձրեք ձեր քաղաքական վախերի պատանդը։

Տիգրանաշենում պետք է ոչ թե վախենան խաղահրապարակ կառուցելուց, այլ վախենան գյուղն առանց ապագայի թողնելուց»,– նշել է Մխիթարյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *