Հայ պատանի թենիսիստը՝ Tennis Europe Junior Masters-ի մրցանակակիր

Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Մոնտե Կառլոյում կայացած Tennis Europe Junior Masters մրցաշարում, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը:

Խմբային փուլում հայ թենիսիստը տարել է 2 հաղթանակ և երկրորդ տեղով դուրս եկել փլեյ-օֆֆ։ Երրորդ տեղի համար պայքարում Ավետիսյանը 1:6, 6:4, 7:5 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Վլադիսլավ Բոհոմոլկինին ու նվաճել բրոնզե մեդալ:

Europe Junior Masters մրցաշարին մասնակցել են 2026 թվականին Եվրոպայի մինչև 16 տարեկան ամենաբարձր վարկանիշ ունեցող 8 թենիսիստները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *