Իրանի նախագահը ժամանել է Մոսկվա

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել են նրա աշխատակազմից։

«Այցի ընթացքում, բացի գագաթնաժողովին մասնակցելուց և ելույթ ունենալուց, նախագահը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մասնակից երկրների մի շարք առաջնորդների հետ, ինչպես նաև կքննարկի առևտրատնտեսական համագործակցության զարգացումը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *