Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունը վկայում է՝ կա որոշակի պայմանավորվածություն Ալիևի հետ. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

Ասում են, որ Ալիեւը հասել է այն բանին, որ Էրդողանը պաշտոնանկ է արել Ադրբեջանի դպրոցներում գլխաշորի արգելքի մասին Բաքվի որոշումը քննադատած իր խորհրդականին։

Պաշտոնական հաստատում չկա, որ պաշտոնակ է արել հենց այդ պատճառով, բայց ժամանակագրությունը խոսում է այդ մասին։

Ադրբեջանա–թուրքական «կոնֆլիկտի» մասին գնահատականների ֆոնին այդ օրերին կարծիք հայտնեցի, որ այդ մասին գնահատականները «չափազանցված» են»։ Միաժամանակ նշել էի, որ ըստ իսկ այդ սրացումը հնարավոր է խաղի մի մաս է, որով Բաքուն ու Անկարան կարող են փորձել կառավարել կամ լուծել տարբեր խնդիրներ։

Խորհրդականի պաշտոնանկությունը վկայում է, որ կա որոշակի պայմանավորվածություն։ Ալիեւն ըստ երեւույթին ինչ որ բանի է համաձայնել, եթե Էրդողանից ստացել է բոնուս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *