Իսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TV


Աշխարհ


Իռլանդիան պետք է նախապատրաստվի այն իրավիճակին, երբ թվային եթերային հեռուստատեսության ծառայությունները կրճատվեն կամ անջատվեն, հայտարարել է այս երկրի կապի կարգավորող ComReg-ը` նշելով, որ պետք է որոշվի, թե այդ դեպքում հանրային ծառայությունների հեռարձակման լրատվամիջոցները ինչպես պետք է հասանելի լինեն հեռուստադիտողին։

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Հանրային ռադիոյին տրամադրած տեղեկության մեջ նշված է, որ ComReg-ը հոկտեմբերի 15-ին հրապարակել է «Թվային եթերային հեռուստատեսությունը եւ 700 ՄՀց-ից ցածր հաճախականությունների տիրույթի երկարաժամկետ օգտագործման ապագան» վերնագրով տեղեկատվական ծանուցումը։

«Հեռուստատեսության սպառումն ավելի ու ավելի է տեղափոխվում առցանց հարթակներ, ինչին նպաստում են գիգաբիթային արագությամբ լայնաշերտ ինտերնետի հասանելիության ընդլայնումը եւ ինտերնետի վրա հիմնված հեռուստատեսային ու հոսքային ծառայությունների օգտագործման աճը»,- հայտարարել է ComReg-ը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Իսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TV-ի (խելացի հեռուստացույց), սովորական հեռուստացույցից օգտվում է միայն 18%-ը։ Նոթբուքներից եւ սմարթֆոններից օգտվում է հարցվածների 5-ական տոկոսը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *