Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որն աննախադեպ է տարածաշրջանի անկախ պետությունների պատմության մեջ․ Ալիև

Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։ Ադրբեջանի նախագահը դրական զարգացումներից մեկը նշել է Հայաստանի հետ խաղաղության ձեռքբերումը։ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ տարվա օգոստոսին։

«Համաձայնագրի նախաստորագրման վայրը նույնպես մեծ խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նախաստորագրվել է Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են ոչ թե իրենց տարաձայնությունների վերաբերյալ փաստաթուղթ, այլ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը։

Միաժամանակ ստորագրվել է համատեղ հռչակագիր։ ԱՄՆ նախագահը այս փաստաթուղթը ստորագրել է որպես վկա», – նշել է Ալիևն՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում ստեղծվել է բոլորովին նոր իրավիճակ, որը երբեք չի եղել տարածաշրջանի անկախ պետությունների պատմության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *