Մենք աջակցում ենք քայլերին, որ Հայաստանն ու Ադրբեջանը հիմա կատարում են՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար. Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղմանն ուղղված ջանքերին։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։

«Մենք աջակցում ենք այն գործընթացին, որն այժմ երկու երկրներն իրականացնում են խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը լավ է ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Բերենդսենը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կստեղծի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *