Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր եռակողմ բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ․ Պեսկով

Աբու Դաբիում ուկրաինական կարգավորման շուրջ հնարավոր եռակողմ բանակցությունների ամսաթիվը դեռևս որոշված չէ․այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք նախատեսվում են Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին, կանցնեն եռակողմ ձևաչափով, սակայն ապագայում չի կարելի բացառել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությունն անվտանգության հարցերի քննարկմանը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ նոյեմբերի 4-ից հետո։

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր վերսկսել բանակցությունները Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվել են սեպտեմբերի 18-20-ը: Սակայն ուկրաինական կողմը խափանել է այդ պայմանավորվածությունը:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *