
«Փաշինյանը չէ, որ պետք է տասնյակ տարիների գիտական ուսումնասիրությունների փաստերով արձանագրված այս ոճրին նոր նրբերանգներ տա։ Սա գիտականորեն ու փաստահեն իրողություն է, և մեր խնդիրն ու ողբերգությունն այն է, որ այսօրվա իշխանության նման քաղաքականության հետևանքով ցեղասպանության հատկանիշներով արդեն երկրորդ իրողության հետ գործ ունեցանք՝ խոսքը Արցախի հայաթափման մասին է»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ մեկնաբանելով վարչապետի այսօրվա ուղերձը։