Մեր երկիրը քցվելու է. Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է, որ ԹՐԻՓՓ-ը գործարկվի, բայց խաղաղության պայմանագիրը չստորագրվի։

«Այո՛, կարող է»,- պատասխանել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը հրապարակայնորեն հայտարարել են, որ այն կասկածի տակ չեն դնում։

«Այլ պատճառով հիմա Ադրբեջանն ասում է՝ չեմ ստորագրի»,- նշել է արտգործնախարարը։

Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր, անիրատեսական պայմաններ է առաջադրելու։

«Մեր երկիրը քցվելու է, որովհետև Ադրբեջանը ստանալու է ճանապարհ, բայց մեր ապաշրջափակման փայաբաժինը մենք չենք ստանալու»,- ընդգծել է Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *