Կմասնակցենք արտահերթ ընտրություններին ու կհաղթենք. Սամվել Կարապետյան

Կմասնակցենք արտահերթ ընտրություններին ու կհաղթենք։ Այս մասին դատականնիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Իհարկե, ՔՊ-ի հաղթանակը հավանական չեմ համարում։ Անցած անգամ էլ ՔՊ-ն հաղթանակ չի ունեցել։ Նա չի ուզում արտահերթ ընտրությունների գնալ, հետո էլ ասում է, թե իրեն նոր, պետականամետ ընդդիմադիր ուժեր են պետք։ Եթե նույնիսկ գլխին գնդակահարես, չի գնա արտահերթ ընտրության։ Նա հազիվ միլիարդ դոլար ծախսելով կարողացավ մոտ 49 տոկոս ձայն հավաքել»,- նշել է Սամվել Կարապետյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *