«Ալիևը չի կանգնելու։ Ինչ էլ անի Փաշինյանը, Ալիևը չի կանգնելու, որովհետև նրանց նպատակը խաղաղությունը չէ։ Ես չեմ պատկերացնում աշխարհում մի մարդու, որը կուզենա Փաշինյանի հետ խաղաղ ապրել»,- հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից։
Անդրադառնալով Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու դեպքին, որին ՀՀ ԱԱԾ-ն վերադարձրեց Ադրբեջանին, Սամվել Կարապետյանն ասաց․
«Ես դեմ չեմ մոլորված հովվին վերադարձնելուն, եթե հաստատվի, որ նա իսկապես հովիվ է և բոլոր պրոցեսները ճիշտ ուսումնասիրվեն։ Հիմա մենք ի՞նչ գիտենք։ Բա մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ ոչ։ Եվ կարող է նույնիսկ հովվի կերպարանքով մտնել, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն»,- նշեց Սամվել Կարապետյանը։