Audi ընկերությունը հետ է կանչում Q4 e-tron մոդելը


Ավտո


Գերմանական Audi ընկերությունը մարտկոցի հնարավոր հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում Q4 e-tron մոդելի 9048 էլեկտրամեքենա։ Ընկերությունը պարզել է, որ որոշ բարձրավոլտ մարտկոցներում լիցքավորման որոշակի պայմանների և լիցքավորման մակարդակի՝ 80%-ից բարձր լինելու դեպքում կարող է առաջանալ ջերմային տարածում, որը կարող է հանգեցնել հրդեհի։ Խնդիրը հայտնաբերվել է Volkswagen Group-ի մարտկոցների հետ կապված դեպքերն ուսումնասիրելուց հետո։

Ավելի վաղ Volkswagen-ը նույնպես հետ էր կանչել ID.4 մոդելի էլեկտրամեքենաներ՝ մարտկոցների հնարավոր հրդեհի վտանգի պատճառով։ Audi-ն մեքենաների սեփականատերերին խորհուրդ է տալիս մարտկոցները լիցքավորել առավելագույնը 80%-ով։ Մինչև խնդրի վերջնական լուծումը՝ նախատեսվում է կիրառել լիցքավորման ժամանակավոր սահմանափակում։ Մեքենաները, որոնց մարտկոցները լրացուցիչ ստուգման կարիք կունենան, պետք է տեղափոխվեն դիլերային կենտրոններ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *