Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանին համարում է «կայուն և լավ գործընկեր»։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումում ելույթ ունենալիս։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվայի և Բաքվի միջև լավ հարաբերություններ են ձևավորվել էներգետիկայի ոլորտում։
«Ադրբեջանը մեր կայուն և լավ գործընկերն է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում», – հայտարարել է Պուտինը։